ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի խոսնակն ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Ermenihaber

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ, գրում է Էրմենիհաբերը։

Թուրքիայի նախագահականից տարածված հաղորդագրության համաձայն՝ ի թիվս բազմաթիվ հարցերի քննարկվել  է Հարավային Կովկասին և Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել  նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերին, ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, էներգետիկ անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին, ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացներին, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը։
Խոսվել է նաև  թուրք-աամերիկյան քաղաքական և տնտեսական հարաբերությունների մասին, ընգծվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու կարևորությանը։
Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական քայլերը ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու նպատակով։
Նաև նշվել է, որ Թուրքիան շարունակելու պայքարը  քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: