ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հրապարակվել է «Թուրքիայում հայկական հաստատությունների խնդիրները» վերնագրով զեկույցը

Որպես Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականացվող «Փոքրամասնությունների իրավունքներին արդիական հայացք» անվամբ նախագծի վերջնական արդյունք՝ հրատարակվել է Օհաննես Քըլըչդաղըի հեղինակած զեկույցը, որ կոչվում է «Նեղ շապիկ․ Թուրքիայում հայկական հաստատությունների խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ»։

Այդ մասին, Akunq.net-ի հաղորդմամբ, հայտնում է պոլսահայկական «Ակօս» երկլեզու շաբաթաթերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սույն զեկույցում ներկայացված են Կոստոնդնուպոլսի հայոց դպրոցներում, հայկական հաստատություններում ու Հայոց պատրիարքարանում առաջացած խնդիրները և դրանց լուծման առաջարկներ։ Զեկույցը հիմնված է հայկական հաստատությունների ղեկավարների և իրավասուների, ինչպես նաև՝ գիտնականների, իրավաբանների և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հաղորդած տեղեկությունների վրա։

Զեկույցի անգլերեն թարգմանությունը կհրապարակվի ապրիլ ամսին, իսկ թուրքերեն տարբերակը կարող եք տեսնել այստեղ՝

https://hrantdink.org/images/bolis/TEKHS_Rapor.pdf


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 1,54 կմ/ժ
15 C°
 
23°  16° 
02.10.2023
24°  17° 
03.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: