ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովն ու Միրզոյանը կհանդիպեն Մոսկվայում, մարտի 20-ին. Զախարովա

«Մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա»,-այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, փոխանցում է Panorama.am։

Նա նշել է, որ բանակցություններում նախարարները կքննարկեն «երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը և ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ինտեգրացիոն ձևաչափերում փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը։

«Քննարկումը կկենտրոնանա տարածաշրջանային խնդիրների վրա, ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը և, ընդհանրապես, Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Մենք ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի բարելավմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-հավելել է ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: