ՀՀ-ն փորձում է ԼՂ-ի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա. ՌԴ ԱԳՆ
mid.ru
Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի բոլոր պարտավորություններն ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ. բավական է նայել փաստաթուղթը և կարելի է հասկանալ, թե ինչ պարտավորություններ կան, ինչ պարտավորություններ չկան։
«ՌԴ խաղաղապահներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի սրացում թույլ չտան և կայունացնեն իրավիճակը։ Դա անում են իրենց պատասխանատվության գոտում։ Իհարկե, շատ բան կախված է նաև ներգրավված բոլոր կողմերի գործողություններից և հայտարարություններից։ Մենք կարծում ենք, որ այդ հայտարարությունները պետք է կառուցողական լինեն և ուղղված լինեն ընդհանուր հաջողությանը»,-ասել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ հաճախ ՌԴ ԱԳՆ հայտարարությունների հետեւում մանրակրկիտ ջանքեր, տիտանական աշխատանք է կանգնած՝ ուղղված բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը:
«Մենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները դիտարկում ենք որպես այն գծի շարունակություն, որը վերցրել են Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի գագաթնաժողովում։ Ուստի հայկական կողմի, Հայաստանի ղեկավարության խղճին ենք թողնում Լեռնային Ղարաբաղի ճակատագրի համար պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»,-ասել է Զախարովան։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը պետք է պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը ցանկանա վերահսկողության տակ վերցնել խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող տարածքները, Զախարովան պատասխանել է, որ կարող է մեկնաբանել միայն ընթացիկ իրավիճակը:
«Տեղին չէ խոսել այն մասին, թե այս ամենը ինչ տեսք կունենար, եթե ինչ-որ բան կատարվեր։ Եվ այս դեպքում շատ վնասակար է, որովհետև դա շահարկումների կհանգեցնի։ Կլինի՞ ինչ-որ բան, որը արձագանք կպահանջի, մենք կարձագանքենք։ Մոդելավորմամբ զբաղվելը չափազանց վտանգավոր է»,-նշել է Զախարովան։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դեպքում գործողությունների մասին հարցին, հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի գործառույթն իր վրա է վերցրել Ռուսաստանի Դաշնությունը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
25.12.2025
0° 0°
26.12.2025
Հարցում
