ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հենրիխ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է, կարգին մարդ և պետք է հարգել նրա որոշումը. Պետրակով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց, որ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Իտալիայի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն մերժում է ստացել, փոխանցում է Panorama.am։

«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն անձամբ խոսել նրա հետ։ Նույնիսկ փորձել եմ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով դրան հասնել, բայց նա մերժել է` ասելով, որ ինքը կայացրել է որոշում և այն չի փոխելու»,- նշեց մարզիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք փորձել է զրուցել Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում։

Պետրակովի խոսքով՝ դիմել է նաև իր օգնական, Հենրիխի խաղընկեր Ռոման Բերեզովսկուն, որ նա ևս փորձի խոսել Մխիթարյանի հետ, սակայն Հայաստանի հավաքականի նախկին ավագն ասել է՝ ինքն ավարտել է իր ելույթները ազգային հավաքականում։

«Մխիթարյանը Հայաստանի թիմին հաջողություն է մաղթել և նշել, որ չի պատրաստվում փոխել իր որոշումը։ Ես այլ մարդկանց միջոցով էլ փորձեցի նրա հետ կապ հաստատել, հանդիպել, ասացի, որ կմեկնեմ Միլան, ուղղակի կխոսեմ իր հետ,  բայց Մխիթարյանը չցանկացավ անձնական հանդիպումը ևս: Ես կարծում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։

Ըստ գլխավոր մարզիչի՝ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է։ «Ես անձամբ նրան չեմ ճանաչում, բայց Դոնեցկի «Շախտյոր»-ի տղաներն ասում են, որ նա կարգին մարդ է, ուստի պետք է հարգել նրա որոշումը»,- ընդգծեց Պետրակովը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: