Հենրիխ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է, կարգին մարդ և պետք է հարգել նրա որոշումը. Պետրակով

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հայտարարեց, որ մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Իտալիայի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն մերժում է ստացել, փոխանցում է Panorama.am-ը։
«Առաջին իսկ օրվանից, ինչ եկել եմ Հայաստան, փորձել եմ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ: Խնդրել եմ ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, որ ինձ օգնեն անձամբ խոսել նրա հետ։ Նույնիսկ փորձել եմ Դոնեցկի «Շախտյոր»-ի նախկին ծանոթների միջոցով դրան հասնել, բայց նա մերժել է` ասելով, որ ինքը կայացրել է որոշում և այն չի փոխելու»,- նշեց մարզիչը` պատասխանելով հարցին, թե արդյոք փորձել է զրուցել Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում։
Պետրակովի խոսքով՝ դիմել է նաև իր օգնական, Հենրիխի խաղընկեր Ռոման Բերեզովսկուն, որ նա ևս փորձի խոսել Մխիթարյանի հետ, սակայն Հայաստանի հավաքականի նախկին ավագն ասել է՝ ինքն ավարտել է իր ելույթները ազգային հավաքականում։
«Մխիթարյանը Հայաստանի թիմին հաջողություն է մաղթել և նշել, որ չի պատրաստվում փոխել իր որոշումը։ Ես այլ մարդկանց միջոցով էլ փորձեցի նրա հետ կապ հաստատել, հանդիպել, ասացի, որ կմեկնեմ Միլան, ուղղակի կխոսեմ իր հետ, բայց Մխիթարյանը չցանկացավ անձնական հանդիպումը ևս: Ես կարծում եմ, որ պետք է հարգել Հենրիխ Մխիթարյանի որոշումը»,- ասաց Ալեքսանդր Պետրակովը։
Ըստ գլխավոր մարզիչի՝ Մխիթարյանն ունիկալ ֆուտբոլիստ է։ «Ես անձամբ նրան չեմ ճանաչում, բայց Դոնեցկի «Շախտյոր»-ի տղաներն ասում են, որ նա կարգին մարդ է, ուստի պետք է հարգել նրա որոշումը»,- ընդգծեց Պետրակովը։
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան Անդրադառնալով նոր մարզչի հետ աշխատանքին` կիսապաշտպանն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը կարող է նոր մարզչի բերած...
- Կարեն Խաչանովը Կալիֆոռնիայում մասնակցել է բարեգործական ակցիայի՝ հաջակցություն Արցախի Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 18-ին, Կալիֆոռնիայում․ միջոցառումը կազմակերպվել է Homenetmen Glendale Ararat-ի կողմից։
- Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել 26 ֆուտբոլիստներ Հայաստանի ազգային հավաքականը կսկսի մարզական հավաքը մարտի 18-ին:
- Միջադեպ Մ23 ԵԱ–ում. Կարապետ Մանվելյանին հարվածած ադրբեջանցի մարզիկը որակազրկվել է Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղթանակից հետո Մանվելյանը մոտենում Հասանովին` ձեռքը սեղմելու, սակայն վերջինս...
- Թուրքիայի հետ հանդիպմանը Հայաստանի հավաքական են հրավիրվել 15 հայ լեգեոներներ Մարտի 25-ին Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:
-
11:23
Երկու ռուս զինծառայող թեթև վնասվածքներով դիմել են Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան
-
11:21
Վերսալում կկայանա «Հայոց ոգին» հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
11:02
Հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՊՆ
-
10:56
Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը դատապարտել է հարձակումը
-
10:40
Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,54 կմ/ժ