ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայդենը մեղադրել է Պուտինին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել», և Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումը՝ նրան ձերբակալելու մասին, արդարացված է», տեղեկացրել է Reuters-ը։

Ուրբաթ օրն ավելի վաղ ՄՔԴ-ն պահանջել էր ձերբակալել Պուտինին՝ «երեխաների անօրինական բռնի տեղահանման և մարդկանց Ուկրաինայից Ռուսաստան ապօրինաբար հանձնելու մեջ՝ անցած տարի հարևան երկիր ռուսական զորքերի մտնելու պահից։

«Նա ակնհայտորեն ռազմական հանցագործություններ է կատարել»,- ասել է Բայդենը լրագրողներին՝ խոսելով Պուտինի մասին։

«Դե, ես կարծում եմ, որ դա արդարացված է,- ավելացրել է Բայդենը՝ խոսելով ձերբակալման օրդերի մասին։- Բայց հարցն այն է, որ մենք այն միջազգային մակարդակով չենք ընդունել։ Բայց ես կարծում եմ, որ դա շատ ուժեղ փաստարկ է»։

Ավելի վաղ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ նախագահին կից՝ երեխաների իրավունքների լիազոր Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր էր տվել։

ՌԴ մամուլի քարտուղար Պեսկովն այս առիթով հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում ՄՔԴ-ի իրավազորությունը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0 կմ/ժ
11 C°
 
17°   
23.03.2023
18°  11° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։