ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սոչիի օդանավակայանը մառախուղի պատճառով փոխել է աշխատանքի ռեժիմը

Gazeta.ru

Սոչիի միջազգային օդանավակայանը փոխել է աշխատանքի ռեժիմը մառախուղի և վատ տեսանելիության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սոչիի օդանավակայանն աշխատում է ըստ եղանակային պահանջների, իսկ օդանավի վայրէջք կատարելու կամ այլընտրանքային օդանավակայան ուղարկելու որոշումը կայացնում են օդանավերի հրամանատարները»,-ասվում է օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հետաձգվում է 17 չվերթ, մասնավորապես դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և այլուր:

Ուղևորներին խնդրել են հետևել էլեկտրոնային ցուցատախտակներին, ցանկացած հարցի համար կարող են դիմել ավիաընկերությանը:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 1,54 կմ/ժ
12 C°
 
17°   
23.03.2023
18°  10° 
24.03.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։