ԼՂ-ից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները կողմերից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել` նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետեւանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր հայ բնակչությունը ներկայումս զրկված է իր հայրենիքում ապրելու իրավունքից:
Հայտարարության մեջ ասված է.
«Դեռեւս 1990-ականներին Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել է նաեւ Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի տասնյակ հազարավոր հայ բնակչությունը:
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները՝ սույն նամակով Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևից պահանջում ենք ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, հետևողական մոտեցում ցուցաբերել միջազգային իրավական և քաղաքական բոլոր մեխանիզմների գործադրման հարցում, որն ուղղված կլինի Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման ապահովմանը: Միևնույն ժամանակ, խնդրում ենք ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար:
Դիմում ենք ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության վերադարձը կազմակերպելու, վերահսկելու և ապահովելու, ինչպես նաև վերադարձող անձանց անվտանգության ապահովման միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքների ներդրմանը, այդ թվում՝ն խաղաղապահ ուժերի տեղակայմանը աջակցելու նպատակով:
Միևնույն ժամանակ, Գերագույն հանձնակատարի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները ներկայումս իրականացնում են մեր բնակավայրերում ադրբեջանցիների ապօրինի վերաբնակեցման ծրագրեր՝ խոչընդոտելով մեր վերադարձը և ապօրինաբար հափշտակելով մեզ պատկանող սեփականությունը։
Սույն նամակը ներկայացնում ենք որպես Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա եւ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի հետևանքով փախստական դարձած եւ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպություններ:
«ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ Սարո Սարյան
«Մայրություն» ՀԿ - Հասմիկ Միքայելյան
«Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ – Մհեր Հարությունյան
«Կանանց և երեխաների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ – Ինեսսա Ասրյան «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ – Անժելա Թամրազյան
«Փախստական կանանց ասոցիացիա» ՀԿ – Ռուզաննա Ավագյան
«Մեր տուն» ՀԿ-Անահիտ Թովմասյան
«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ – Մերի Դավթյան
«Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀԿ – Իռա Թամրազյան»։
-
00:08
Եթե Ուկրաինան պարտվի, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության քննարկումն իմաստ չի ունենա․ Ստոլտենբերգ
-
23:59
Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած հոգևորականները ավարտեցին իրենց առաքելությունը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում
-
22:42
ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել․ Արցախի ՊՆ
-
22:22
Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա
-
22:11
Հայտնի է Թուրքիայի խորհրդարանի նոր նախագահի անունը
-
22:02
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ
-
21:22
Գերմանիան ակնկալում է, որ անհապաղ ազատ կարձակվեն Բաքվում պահվող հայ ռազմագերիները
-
21:00
Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը
-
20:25
Հայ-ադրբեջանական բանակցությունները կշարունակվեն նաև Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ․ Միխայել Ռոթ
-
18:41
Սոչիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը
-
17:25
ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
-
17:00
Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ
-
16:42
Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Բլինքենի հայտարարությունները՝ խոստանալով ուժեղացնել զսպման միջոցները
-
16:26
Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից
-
16:16
ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
-
15:50
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Լինդսի Հոյլին
-
15:21
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:08
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է 4.4 տոկոսի
-
14:00
ԵՄ առաքելությունը նոր օպերատիվ կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում
-
13:42
Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 0,51 կմ/ժ