ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել Երեւանի եւ Բաքվի միջեւ մնացած խնդիրները լուծելու նպատակով։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտա Պատելի գրավոր հայտարարության մեջ, որը տարածվել է երկուշաբթի՝ Փաշինյանի եւ Բլինքենի հեռախոսազրույցից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի առաջարկի ԱՄՆ-ի օգնությունը՝ Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին աջակցելու նպատակով։ Պետքարտուղար Բլինէենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին խաղաղությանն ուղղված Հայաստանի շարունակական հանձնառության համար եւ կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ չլուծված հարցերի լուծումներ գտնելու համար»,- ասել է Պատելը, հայտնում է NEWS.am։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    32°  19° 
    23.06.2024
    34°  21° 
    24.06.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: