ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին, որի ժամանակ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել մակրոտնտեսական կայունության պահպանմանն ուղղված Կառավարության բարեփոխումների առաջընթացը, ինչպես նաև մտքեր են փոխանակել տնտեսական կայուն աճի պահպանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Քննարկվել են պետական մասնակցությամբ ծրագրերի վերահսկման մեխանիզմները, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել պետական հատվածում վարձատրության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ հետ իրականացվող աշխատանքը՝ ընդգծելով ԱՄՀ դերը երկրում առանցքային բարեփոխումների իրականացման գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: