Ադրբեջանի՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությոան հանդեպ վերջինիս արհամարհանքը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուց

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մարտի 21-ին հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu, Special Advisor of the UN Secretary-General on the Prevention of Genocide) հետ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները:
Ինչպես տեղեկացնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, հանդիպման ընթացքում շեշտվել է, որ 100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ինչի մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին և Հատուկ խորհրդականին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության կանխարգելման հարցերով Հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից մշակված «Ոճրագործությունների վերլուծության շրջանակ. Կանխարգելման գործիքակազմ» (Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention) փաստաթղթով սահմանված՝ զանգվածային ոճրագործության նախանշան հանդիսացող գործոններին։
Անդրադառնալով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ս.թ. փետրվարի 22-ի որոշմանը՝ Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարհանքը՝ նշելով զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
-
17:53
Գնել Սանոսյանն անդրադարձել է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցին
-
17:42
Արմեն Գրիգորյանը մասնակցել է պանելային քննարկման Հիքմեթ Հաջիևի հետ
-
17:23
Վարչապետն ընդունել է Արգենտինայի խորհրդարանական պատվիրակությանը
-
17:09
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:39
Վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը. Շառլ Միշել
-
16:31
ԵՄ-ն «մեծ հանդիպում» է նախապատրաստում Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի, Շոլցի և Միշելի միջև
-
16:04
Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ
-
15:59
FLYONE ARMENIA-Ն թռիչքներ կիրականացնի Երևան - Թեհրան - Երևան երթուղով
-
15:00
Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից. Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ
-
14:04
Չենք քննարկելու նման հարց, դա մեզ համար կարմիր գիծ է. Մհեր Գրիգորյանը՝ միջանցքի մասին
-
13:46
Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 միլիարդ դոլար
-
13:24
Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊՆ
-
12:58
Փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում կկայանա այս շաբաթ, օրը ճշտվում է. Գրիգորյան
-
12:12
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը
-
11:56
Հայաստանում կանայք կկարողանան ծառայել 6 ամիս, կստանան 1 միլիոն դրամ
-
11:48
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի վարչապետին
-
11:14
Ստեփանակերտն ակնկալում է Ռուսաստանի կոշտ արձագանքն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքներին
-
11:04
Արցախի ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը
-
11:00
«Դիմոքրասի Ինթերնեյշնլ» հայաստանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող «Պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրը
-
10:45
Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 2,57 կմ/ժ