ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Մարտի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Քննարկվել է ԱՀ ԱԺ հերթական նիստի օրակարգային հարցերը:

Առաջին հարցը առաջին ընթերցմամբ ընդունված  Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին նախագիծն է:

Օրակարգում ներառված են նաև ԱՀ Վերաքննիչ դատարանի դատավորի ընտրության մասին հարցը, ««Անշարժ գույքի գնահատման  գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,««Էներգետիկայի  մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Յոթերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» Ազգային ժողովի 2020 թվականի մայիսի 21-ի ԱԺՈ-001-7 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծերը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 23-ին ՝ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի հերթական նիստը:


Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 6,69 կմ/ժ
25 C°
 
27°  15° 
31.05.2023
27°  14° 
01.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: