Ինչո՞ւ ենք մենք ցանկանում ռազմական կրթություն տրամադրել ագրեսոր Ադրբեջանին. Բոբ Մենենդեսը բացատրություն է պահանջել Բլինքենից
ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ Մենենդեսն իր վրդովմունքն արտահայտել է հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ», - ասաց Մենենդեսը:
Նա արձանագրեց, որ պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:
«Կարո՞ղ եք բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչու ենք մենք ցանկանում զինվորական կրթություն և վերապատրաստում տրամադրել ագրեսոր պետությանը, որը հարձակվում է իր հարևանի վրա և ոտնահարում (խմբ.` այդ երկրի) քաղաքացիների իրավունքները», - հարց ուղղեց Բլինքենին Մենենդեսը:
«Դրա համար կան պրակտիկ պատճառներ, որոնցից մեկն է՝ ամրապնդել նրանց ուժերի, մեր ուժերի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը. նրանք զբաղվում են խաղաղապահ գործունեությամբ: Նրանք Իրանի հետ ունեն երկար սահման, որը պաշտպանության կարիք ունի: Բայց նաև մենք կարծում ենք, որ իսկապես օգտակար է մեծացնել նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե՝ կողմնորոշումը», - ասաց Բլինքենը:
Այս պատասխանը վրդովեցրեց Բոբ Մենենդեսին:
«Հուսով եմ՝ այդ արևմտյան կրթության ժամանակ չեն նրանք սովորել այն, ինչ արել են՝ շրջափակելով այդ մարդկանց, հակամարտություն սկսելով, 6500 զոհ, հուսով եմ՝ դա չէ արևմտյան կրթությունը», - նշեց Մենենդեսը:
Ավելի վաղ լսումների ժամանակ Բլինքենը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնության հասնել:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
