Արգելափակելով ճանապարհը՝ Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ. Արցախի պետնախարար

Արդեն 102 օր է Արցախի ժողովուրդը գերության մեջ է, փակ է Հայաստանի, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից առաջ քաշված կեղծ բնապահպանական և այլ պատրվակներով։ «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ թեև այս ողջ ընթացքում համընդհանուր քննարկման առարկա է դարձված ճանապարհի արեգլափակումը, սակայն դա արցախցիների իրավունքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում, քանզի Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ իր տարբեր գործողություններով, փոխանցում է Panorama.am-ը։
«Առաջին՝ տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է։ Դա տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման պարբերաբար դադարեցումների, խափանումների, ներքին ու արտաքին կապի, հեռավար կապի միջոցների աշխատանքների համար խոչընդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապարանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով։
Երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումն է։ Դա ոչ միայ կատարվում է փաստացի գործողություններով, մշտապես զուգորդվում և ուղեկցվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրապարակային խոսքով։
Երրորդ գործողությունը, որ հետապնդում են ադրբեջանցիները, արցախցիներին հոգեբանական ահաբեկչության ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ, անիշխանության, անորոշության վիճակ ստեղծելն է։
Չորրորդ գործողությունը՝ Արցախի էթնիկ զտումն է ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը քիչ թվով հայերով, դրա համար փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը դատարկելու համար, ու այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,- Ադրբեջանի նպատակները թվարկեց Գ.Ներսիսյանը։
Նա նշեց, որ ճանապարհի արգելափակման առաջին օրվանից ապավինել են ռուս խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության օգնությանը, այս ընթացքում մի կերպ հասցնում են պարեն, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը։
Պետնախարարի խոսքով, լրջագույն վնաս է հասցվել տնտեսության ճյուղերին, տարբեր ոլորտներին, հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ։
Դիմելով միջազգային հանրությանը՝ նա նշեց, որ նրա աչքի առաջ գրեթե շուրջօրյա տեղի են ունենում ոճրագործություններ, մարդկային պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր։
«Միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ իսկ պատճառով Ադրբեջանը ամենօրյա և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը, 3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և առարկայացված չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլևս ցուցաբերված անգործությունից և պասիվությունից օգտվելով՝ Ադրբեջանը նույնիսկ ավելի է սաստկացրել իր գործողությունները՝ կատարելով սպանություններ ու այդ ամենից հետո շարունակելով մնալ անպատիժ»,- ասաց Գուրգեն Ներսիսյանը։
-
09:08
Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 1,03 կմ/ժ