ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը Հայաստանում կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։

2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքներին ներգրավվում են՝

1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.

2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազո-րա¬յին, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.

3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստազորային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.

4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստա¬զորային` 2023 թվականի մայիսի 3-27-ը ներառյալ.

6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստա¬զո¬րային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստա¬զորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.

7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոն¬ցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.

8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: