Խաղաղության պայմանագրով պետք է ապահովվի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը. ՔՊ խմբակցության քարտուղար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը մարտի 23-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ի պատասխան լրագրողների հարցերին՝ անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացին, այս հարցում միջազգային գործընկերների հետ փոխգործակցությանը, ՀԱՊԿ-ի հետ հետագա համագործակցության հեռանկարներին: Այս մասին փոխանցում են ՀՀ ԱԺ լրատավական բաժնից:
Թե ինչու ընդդիմությունը ծանոթ չէ խաղաղության փաստաթղթի տարբերակներին և ընթացող գործընթացներին հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունն ունի այդ հարցերին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները: Նրա խոսքով թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ պաշտոնատար այլ անձինք առաջարկել են, որ ընդդիմությունը ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին, սակայն որևէ պատասխան դեռևս չի արձանագրվել, ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից: «Մի դիտարկում ունեմ. տեղեկատվություն կրելը նաև պատասխանատվություն է ենթադրում: Սա գնահատում եմ ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում»,- ընդգծել է խմբակցության քարտուղարը: Արուսյակ Ջուլհակյանը հիշեցրել է այս հարցում նաև ՀՀ վարչապետի պատրաստակամության մասին:
Խաղաղության պայմանագրի առկայության պայմաններում անգամ հնարավոր նոր էսկալացիայի մասին լրագրողի հարցի վերաբերյալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ այս պահին ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է ագրեսիվ, ապակառուցողական հռետորաբանությունը, շարունակում է ճնշում գործադրել ԼՂ բնակչության վրա, ապօրինաբար փակ պահել Լաչինի միջանցքը, իսկ փաստաթղթերում դեռևս տեղ են գտնում ՀՀ-ի համար անընդունելի կետեր: «Մենք միջազգային բոլոր գործընկերների հետ արդյունավետ և ինտենսիվ աշխատում ենք: Շնորհակալ ենք այն գործընկերներին, որոնք փորձում են միջնորդել, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը: Մենք այս ճանապարհով շարժվելու ենք առաջ՝ ելնելով ՀՀ պետական շահերից»,- նշել է պատգամավորը: Նա փաստել է, որ Հայաստանի համար ևս կարևոր է խաղաղության պայմանագրի ստորագրումը, բայց ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կապահովի ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը:
Արդյո՞ք խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում փակուղային իրավիճակ է հարցին ի պատասխան՝ Արթուր Հովհաննիսյանը չի ժխտել, որ տարածաշրջանը բարդ իրավիճակում է: «Կան դժվարություններ, բայց կշարժվենք առաջ՝ փորձելով մոտարկել մոտեցումները՝ նաև ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Բարդ ճանապարհով ենք գնում, բայց չեմ ուզում որակել, որ հիմա փակուղային իրավիճակում ենք: Ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը, բայց մենք, մեծացնելով միջազգային ճնշումն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, պետք է դիվանագիտական խողովակների միջոցով փորձենք առաջ շարժվել»,- արձանագրել է խմբակցության քարտուղարը:
Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ երկկողմ գործընթաց է ընթանում, Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են իրենց առաջարկները: Նրա խոսքով բանակցությունների ամբողջ գործընթացը միտված է մոտեցումների մոտարկմանը: Պատգամավորը հավելել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ կոմունիկացնում է իր առաջարկները: «Մեր ակնկալիքն է միջազգային գործընկերներից, որ փորձեն որոշակի քաղաքական ճնշումների միջոցով կառուցողական հուն բերել մեր ապակառուցողական հարևանին»,- փաստել է նա:
ՀԱՊԿ-ի հետ համագործակցության մասով էլ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ ՀԱՊԿ անվտանգային կառույցի կողմից չկա հստակ քաղաքական գնահատական Ադրբեջանի կողմից ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ: Նրա գնահատմամբ մինչև քաղաքական գնահատական չհնչի, չի կարող լինել դրան համարժեք գործողություն: «Դրա համար էլ ԱԳ նախարարությունը և այլ գերատեսչություններ շարունակում են աշխատել ՀԱՊԿ-ի հետ, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,- եզրափակել է խմբակցության քարտուղարը:
-
00:27
Ռուսաստանը միաբան է Ադրբեջանի հետ։ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանի ժողովրդին. Մակրոն
-
23:12
Ստեփանակերտի էներգետիկ համակարգն անջատվել է Հայաստանից և միացվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգին
-
21:33
ՌԴ խաղաղապահներն օգնում են ԼՂ–ում վստահության միջոցների ամրապնդմանը. Լավրով
-
20:35
Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
-
20:15
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է, թե ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում
-
15:29
ԿԽՄԿ-ն ԼՂ-ում սկսել է գրանցել երեխաներին ու հարազատներին փնտրող մարդկանց
-
14:42
Վրաստանը պատրաստ է ՀՀ-ին և Ադրբեջանին ներգրավել «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունում». Ղարիբաշվիլի
-
13:37
Ստեփանակերտում ադրբեջանական զորք չկա․ Արցախի տեղեկատվական շտաբ
-
13:05
ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ
-
12:57
Ժամը 13:00-ին Կոմիտաս 38 հասցեից կմեկնարկի իրազեկման երթ․ Ազգային կոմիտե
-
12:53
Հայաստան ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան
-
12:14
ՄԻՊ գրասենյակը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին
-
11:23
Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում անվճար սնունդ կտրամադրվի
-
11:15
Արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ. ԱԱԾ
-
11:01
ՌԴ խաղաղապահները 50 տոննա մարդասիրական բեռ են տեղափոխել Ստեփանակերտ
-
10:35
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
-
10:00
Արցախում գիշերն անցել է առանց ռազմական բախումների, պայթյունների կամ արկերի ձայներ չեն ֆիքսվել
-
22:54
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Օլաֆ Շոլցի հետ
-
22:15
Եվրամիությունը մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի ներկրումը
-
22:12
ՌԴ խաղաղապահներն Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում են արձանագրել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
12:12
BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը
-
12:59
ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
16:01
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
19:15
BRICS-ի ընդլայնումը «չափազանց արևմտյան» աշխարհակարգը փոխարինելու փորձ է. Մակրոն
-
14:41
Եղանակը Հայաստանում․ առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Շնորհակալություն, Ֆրանսիա
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0,51 կմ/ժ