Ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում. ԱԳ փոխնախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել 2023թ. մարտի 20-ից 24-ը Բուենոս Այրեսում անցկացվող Մարդու իրավունքների 3-րդ համաշխարհային ֆորումի հատուկ քննարկումներում, որոնք նվիրված էին մարդու իրավունքների և ժողովրդավարության ապագայի հարցերին։
ԱԳ նախարարի տեղակալ Գևորգյանն անդրադարձել է ժողովրդավարության ազգային, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներին՝ շեշտելով դրանց փոխազդեցության կարևորությունը։ Ներկայացվել են Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների խթանման և զարգացման գործընթացները, որոնք այսօր էլ ձևավորում են Կառավարության օրակարգի առաջնահերթությունները։
Կարևորվել է Հայաստանի ակտիվ աշխատանքը տարածաշրջանային ձևաչափերում՝ ուղղված մարդու իրավունքների և ժողովրդավարության միասնական չափանիշների պահպանմանը։ Շեշտվել է խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների խնդիրների փոխկապակցվածությունը։
Անդրադառնալով տարածաշրջանի առաջ ծառացած մարտահրավերներին՝ Վահե Գևորգյանը նշել է, որ խաղաղության իրավունքը և կյանքի իրավունքը թե անհատական, թե հավաքական իրավունքներ են։ Այդուհանդերձ, Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները՝ պնդելով, որ «ուժն է ծնում իրավունք», հետևաբար՝ միջազգային հարաբերություններում հղման կետը ոչ թե մարդու իրավունքներն են, այլ՝ ուժը։
Ներկայացվել են նման վարքագծի աղետալի հումանիտար հետևանքները, որոնք իրենց արտացոլումն են գտել 2020թ-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում, ինչպես նաև Հայաստանի տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի ընթացքում։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Այս համատեքստում կարևորվել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ և շուտափույթ իրականացման հրամայականը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման օրակարգի շուրջ։ Շեշտվել է, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի կարևորագույն առաջնայնություններից է միջազգային օրակարգում՝ ուղղված հիշողության և տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ և արժանապատիվ համակեցության ապահովմանը։
-
21:26
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
-
19:29
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ
-
19:23
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
-
19:00
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
-
18:47
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
-
18:22
Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ
-
17:40
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
-
17:09
Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում
-
16:46
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
-
15:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
-
15:00
Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ
-
14:36
Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
-
14:30
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել
-
14:10
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
-
13:57
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
-
13:21
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ`առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
-
13:00
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
-
12:42
Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ