ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է ՀՀ–ի և Ադրբեջանի հետ սահմաններ

vestikavkaza.ru

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր: Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Նշվում է, որ գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը:

Պակպուրը ներկա է եղել նաև ցերեկային և գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։

«Անվտանգության հարցը կապ չունի ցրտի, շոգի, տոների ու աշխատանքային օրերի հետ։ Մենք պետք է հնարավորինս զգոն և պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- ասել է հրամանատարը՝ դիմելով զորքին։

 


Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 1,03 կմ/ժ
19 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: