ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան Իրանին խնդրել է միջնորդել Եմենի ճգնաժամի լուծման հարցում

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանին խնդրել է միջնորդական դեր խաղալ Եմենի ճգնաժամի կարգավորման գործում: Ինչպես գրում է ԻՌՆԱ-ն, այս մասին հայտնում են եմենական լրատվամիջոցները։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդն իրանական կողմին խնդրել է միջնորդական դեր խաղալ Եմենում ռազմական լարվածության թուլացման գործում։

Եմենում հակամարտությունը սկսվել է 2004-ին. երկրի հյուսիսում ապրող շիա ապստամբները դեմ էին Եմենի իշխանությունների դաշինքին Միացյալ Նահանգների հետ:

2009 թվականին ակտիվ ռազմական գործողություններ են սկսել ծավալվել մի կողմից շիաների միջև, մյուս կողմից՝ Եմենի ու Սաուդյան Արաբիայի բանակների միջև։

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 2,57 կմ/ժ
21 C°
 
29°  17° 
11.06.2023
31°  20° 
12.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: