ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

«Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ միջև ձևավորված 30-ամյա ամուր և արդյունավետ համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։
Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ իրականացված աշխատանքի և Ներքին գործերի նախարարությանն ու ենթակա ծառայություններին ցուցաբերած աջակցության համար։ Նա հատկապես ընդգծել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի աջակցությունը՝ ուղղված ոստիկանությանը, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից փրկարար ծառայությանը ցուցաբերած աջակցությունը։
Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցել Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արտակարգ և լիազոր դեսպանը կատարված աշխատանքներից առանձնացրել է պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն դրական արդյունքներ է արձանագրում։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրի, ջրային պարեկային ծառայության ձևավորման աշխատանքներին ու ծառայություններում կանանց ներգրավվածությանը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0 կմ/ժ
15 C°
 
30°  19° 
03.06.2023
31°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: