Բաքվում ռազմական հանցագործությունների իրականացման մասին նյութերը կարող են ուղարկվել Հաագայի դատարան․ ՀՀ ներկաացուցիչ

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութերը կարող են ուղարկվել Միջազգային քրեական դատարան։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է News.am-ը:
Ռազմական հանցագործությունների, բռնի տեղահանվածների, գերիների եւ պատանդների իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցերը, ըստ նրա, աշխատանքի միայն սկիզբն են։
«ՄԱԿ-ի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, երբ դատարանը ադրբեջանական կողմից պահանջեց դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը, այդ թվում՝ ազգային անհանդուրժողականության հիման վրահնչող հռետորաբանությունը, ինչպես նաեւ պաշտպանել բանտարկյալների իրավունքները, ընդամենը միջանկյալ միջոց է, որն ընդունվել է՝ նույնիսկ նախքան հայցը պատշաճ կերպով քննարկվելը: Մեր ապացույցներն այնքան ակնհայտ ու համոզիչ ստացվեցին, որ դատարանը որոշեց կիրառել միջանկյալ միջոց։ Բայց սա միայն ճանապարհի սկիզբն է։ Այս որոշումը կարող է հիմք դառնալ այլ իրավական գործընթացների համար», - ընդգծեց Կիրակոսյանը։
Մեկ այլ հարթակ, որտեղ կարող են բարձրացվել վերը նշված բոլոր խնդիրները, ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանն է: Կարող են թիրախավորված մեղադրանքներ հնչել նրանց դեմ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել կամ ռասիստական հռետորաբանություն են հնչեցրել էթնիկ հայերի հասցեին:
«Մեր միջազգային իրավաբանները ուշադիր արձանագրում են նման չդադարող հռետորաբանությունը, որը հնչում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով», - ասաց Կիրակոսյանը։
Մեկ այլ հնարավոր իրավական հարթակ են միջազգային իրավասության դատարանները, որոնք գոյություն ունեն առանձին երկրներում: Օրինակ՝ Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում։
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
-
13:25
Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել. Շառլ Միշելը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 1,54 կմ/ժ