ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքվում ռազմական հանցագործությունների իրականացման մասին նյութերը կարող են ուղարկվել Հաագայի դատարան․ ՀՀ ներկաացուցիչ

© Sputnik / Andranik Ghazaryan

Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նյութերը կարող են ուղարկվել Միջազգային քրեական դատարան։ Այս մասին մարտի 24-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, հաղորդում է News.am-ը: 

Ռազմական հանցագործությունների, բռնի տեղահանվածների, գերիների եւ պատանդների իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ եւ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցերը, ըստ նրա, աշխատանքի միայն սկիզբն են։

«ՄԱԿ-ի դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, երբ դատարանը ադրբեջանական կողմից պահանջեց դադարեցնել ագրեսիվ հռետորաբանությունը, այդ թվում՝ ազգային անհանդուրժողականության հիման վրահնչող հռետորաբանությունը, ինչպես նաեւ պաշտպանել բանտարկյալների իրավունքները, ընդամենը միջանկյալ միջոց է, որն ընդունվել է՝ նույնիսկ նախքան հայցը պատշաճ կերպով քննարկվելը: Մեր ապացույցներն այնքան ակնհայտ ու համոզիչ ստացվեցին, որ դատարանը որոշեց կիրառել միջանկյալ միջոց։ Բայց սա միայն ճանապարհի սկիզբն է։ Այս որոշումը կարող է հիմք դառնալ այլ իրավական գործընթացների համար», - ընդգծեց Կիրակոսյանը։

Մեկ այլ հարթակ, որտեղ կարող են բարձրացվել վերը նշված բոլոր խնդիրները, ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանն է: Կարող են թիրախավորված մեղադրանքներ հնչել նրանց դեմ, ովքեր ռազմական հանցագործություններ են կատարել կամ ռասիստական ​​հռետորաբանություն են հնչեցրել էթնիկ հայերի հասցեին:

«Մեր միջազգային իրավաբանները ուշադիր արձանագրում են նման չդադարող հռետորաբանությունը, որը հնչում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով», - ասաց Կիրակոսյանը։

Մեկ այլ հնարավոր իրավական հարթակ են միջազգային իրավասության դատարանները, որոնք գոյություն ունեն առանձին երկրներում: Օրինակ՝ Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: