Հայկական ԱԷԿ–2-ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը. Ռուսական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ-ում «Ռոսատոմ» պետկորպորացիայի ներկայացուցիչ Վ. Մ. Պրոշկինը։ Հայկական կողմից նիստին մասնակցում էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարւթյան, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ։
Հայկական ատոմային էլեկտրակայանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըհանդիպման օրակարգային հարցերի թվում առաջնայինը կադրերի պատրաստման ոլորտում փոխգործակցության ընթացիկ կարգավիճակն էր։ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ ատոմակայանում աշխատում են իրենց գործի գիտակ արհեստավարժ մասնագետներ, և ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հավասարապես կարևորում է թե՛ կայանը նոր, երիտասարդ կադրերով համալրելու, թե՛ գործող կադրերի շարունակական վերապատրաստման հարցը։ Այս առումով ՀԱԷԿ-2 նախագծի հնարավոր իրականացումը հատկապես հեռանկարային և խոստումնալից կարող է լինել՝ երիտասարդ սերնդի մոտ խթանելու էներգետիկ ոլորտի հանդեպ հետաքրքրությունն ու ձգտումը։
Փոխադարձ քննարկումների ընթացքում կողմերը կարևորեցին ՀՀ ատոմային բնագավառի համար կադրերի պատրաստման առումով հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնմանն ու հետագա զարգացմանն ուղղված հարցերի համատեղ մշակումը, երկկողմանի առաջարկների դիտարկումն ու ընդգրկումը ներկայացված պլան-նախագծում, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերին ուղղված հայկական կողմի պահանջարկների ուսումնասիրությունն ու դրանց իրականացումը Ռոսատոմի տեխնիկական ակադեմիայի և «Ռոսատոմ» ՊԿ գործընկեր ԲՈՒՀ-երի բազայի վրա։
Դիտարկվեցին առավել պահանջված ուղղություններով ուսուցման/որակավորման հնարավորություններ ՀՀ էներգետիկ բնագավառի տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ նաև աշխատանքային փորձ չունեցող, անձնակազմի համար։
Հանդիպման ավարտին ռուսական պատվիրակության ղեկավար Վ. Պրոշկինը համոզմունք հայտնեց, որ ի տարբերություն այլ երկրների՝ Հայաստանում շատ նախագծեր հաջողվում է իրականացնել առավել արագ տեմպերով և մեծ արդյունավետությամբ շնորհիվ մեծ ներուժի՝ ի դեմս ոլորտային մասնագետների կրտսեր հետևորդների։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
