ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում նրա աղբյուրը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ի այս դիրքորոշումը իր աղբյուրը ներկայացրել է «ՌԴ նախագահին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի իրավականորեն անվավեր օրդերների ֆոնին»։

«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին պաշտոնական Երևանի միանալու ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավականորեն անվավեր  օրդերների  ֆոնին»,- մասնավորապես, ասել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։

Նա հավելել է, որ Երևանին նախազգուշացրել են, որ այս որոշումը չափազանց բացասական հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության հետ նրա հարաբերությունների վրա, հայտնում է Aysor.am։  

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    7 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: