ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Լրատվամիջոցը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից։

Հիշեցնենք` մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացրել է 4 փաստաթուղթ, հայկական կողմը` 3։ Վերջին փաստաթուղթը Ադրբեջանի կողմից Հայաստանը ստացել է, բայց դեռ արձագանքը չի ձևակերպել։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը շուտով կներկայացնի իր դիտարկումները խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկների վերաբերյալ:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 0,51 կմ/ժ
15 C°
 
24°  14° 
26.09.2023
25°  14° 
27.09.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: