ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով

ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝ ադրբեջանական ռազմական վերջին տեղաշարժերի կապակցությամբ, հաղորդում է Armradio.am:

Պատասխանելով լրագրողի հարցին այս կապակցությամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության առաջին փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտնել է.

«Պետքարտուղարի տեղակալ Քերան Դոնֆրիդն այսօր առավոտյան զրուցել է (Ադրբեջանի) արտգործնախարար Բայրամովի հետ և մտահոգություն հայտնել ադրբեջանական ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններին, քանի որ պետքարտուղարը նույնպես բազմիցս խոսել է այս կապակցությամբ. ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, ինչպես երկկողմ, այնպես էլ գործընկերների հետ ու բազմակողմ կազմակերպությունների շրջանակում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղաության ներկայացուցիչը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: