Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում-քննարկում է ունեցել Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ղեկավար կազմի և հրավիրյալ պատգամավորների, քաղաքական և հասարակական գործիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ-ն:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է հիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար Ռենե Կլաֆի ողջույնի խոսքով, որով նա կարևորել է Հայաստանի հետ հիմնադրամի աշխատանքը՝ հիշատակելով ժողովրդավարության ուղղությամբ ստացված գոհացուցիչ արդյունքները: Դրան հաջորդած ՀՀ ԱԺ նախագահի ելույթը նվիրված է եղել ժողովրդավարական արժեքների պահպանմանն ու մարդու իրավունքների և ազատությունների ուղղությամբ տարվելիք անհրաժեշտ քայլերին: Դիմելով ներկաներին՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանը, լինելով ժողովրդավարական արժեքներ կրող, հավատում է, որ ազատությունն ու պատասխանատվությունը բաց և ժողովրդավարական հասարակության նախադրյալներն են:
Խոսելով 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի ստանձնած առաքելությունից՝ ԱԺ նախագահը նշել է, որ հայաստանյան իշխանություններն ուզում են փոխել հարաբերությունների որակը մի տարածաշրջանում, մի միջավայրում, ուր մեզ համար այլևս անվտանգ չէ: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող իրադարձություններին վերաբերող որոշ կարևոր դրվագներ՝ ընդգծելով Հայաստանի և արցախահայության շուրջ կործանարար զարգացումների առկայությունը:
ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց սեփական ինքնությանը համապատասխան ապրելու իրավունքը մշտապես ոտնահարվել է ինչպես խորհրդային, այնպես էլ անկախ Ադրբեջանի կողմից և մեծ թափով շարունակվում է անարգվել մինչ օրս:
«Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակվել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի հետևանքով 120 հազար բնակիչ հայտնվել է փաստացի շրջափակման մեջ: Ադրբեջանի այս գործողությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է, որը ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված Ադրբեջանի լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասն է»,- ասել է Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշմանն Ադրբեջանը չի ենթարկվում. մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Լեռնային Ղարաբաղում զոհվել է երեք քաղաքացի: Նա նշել է, որ Նաումանի հիմնադրամի քննարկումից ժամեր առաջ ադրբեջանցիները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող հայերի ուղղությամբ:
Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու կապակցությամբ: Եզրափակելով խոսքը՝ նա հավաստիացրել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով:
ՀՀ ԱԺ նախագահի ելույթին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը, միջազգային հանրության կողմից Հայաստանին և արցախահայությանը տրվող հասցեական գնահատականներին և աջակցությանը, Հայաստան-Սփյուռք կապերին և հայաստանյան հասարակության տրամադրվածությանն իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին ու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ցուցաբերած հետաքրքրությանը: Գերմանացի գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրել են հայաստանյան բարեփոխումների ընթացքը և դրանց շոշափելիության վերաբերյալ համաժողովրդական տրամադրությունները:
Հանդիպման ավարտին հիմնադրամի ղեկավար կազմը վերահաստատել է իր պատրաստակամությունը երիտասարդ, բայց հաստատուն ժողովրդավարություն ունեցող Հայաստանին աջակցելու մասին:
-
10:00
Հնգակողմ հանդիպմանն ընդգծվել է ԼՂ հայերի իրավունքների և երաշխիքների ներդրման կարևորությունը․ Ելիսեյան պալատ
-
09:08
Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 1,03 կմ/ժ