ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը կարող է մասնակցել «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը. Էրդողան

sabah.com.tr

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մասնակցել Թուրքիայի «Աքքույու» ատոմակայանում միջուկային վառելիքի բեռնման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի օրը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

««Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը հաջողությամբ իրականացվում է։Հավանականություն կա, որ պարոն Պուտինը [Թուրքիա] կգա ապրիլի 27-ին կայանալիք արարողությանը։ Հավանաբար մենք դրան միասին կմասնակցենք առցանց ֆորմատով»,- ասել է նա։

««Աքքույուն»  Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: