Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ ըստ տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ Հայաստանում առևտրի շրջանառությունն աճել է մոտավորապես 18 տոկոսով, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև հենց թափանցիկ, այսինքն՝ երևացող առևտրի ցուցանիշ է։ «Ուզում եմ արձանագրել նաև, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 79,5 տոկոսով, ընդ որում արտահանումը 2,1 անգամ, իսկ ներմուծումը 163 տոկոսով։ Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, առևտուրը՝ 18,2 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս։ Արդյունաբերության աճը 0,7 տոկոս է փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, իսկ հունվար, փետրվարի ցուցանիշներով 1 տոկոս։ Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և ավելի տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ: Մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հունվար, փետրվար ամսվա ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10,9 տոկոս է. «Ուզում եմ արձանագրել, որ արդեն երկու ամիս մենք ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում։ Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տնտեսական ակտիվության տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը, որն արձանագրված է 2021-2026թթ Կառավարության գործունեության ծրագրի մեջ: Մենք տարեկան առնվազն 7 տոկոս տնտեսական աճ պետք է ապահովենք և մենք պետք է հետևողականորեն աշխատենք այս ուղղությամբ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ