Կխստացվեն ՀՀ պետական դրոշին ներկայացվող պահանջները. պետական խորհրդանիշի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորողները կտուգանվեն

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ ՀՀ դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ, օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը: Նախագծով վերանայվել են նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. հաշվի առնելով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և նպատակ ունենալով ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական վարույթի իրականացումը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախագծերի հիմնական նպատակն է խստացնել ՀՀ խորհրդանիշներից մեկի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում: «Այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում անցած տարի կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար. տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով: Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին, օրինակ՝ Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա»,-ասել է նախարարը: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է, որ պետական խորհրդանիշը, անկախ նրանից որտեղ և ում կողմից է գործածվում, պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի, և դա պետք է լինի մեր պետական մտածողության կարևոր մի մաս: Խոսելով պետական դրոշի համար սահմանված պահանջները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ վարչապետը նշել է, որ պաշտոնատար անձանց դեպքում միայն դա բավարար չէ. «Կարծում եմ՝ Աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ անենք, որ, օրինակ, եթե պետական պաշտոնյան երկու անգամ նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է դա հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար։ Եթե մարդն աշխատում է պետության հետ և պետության խորհրդանիշերի նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չէ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պետությունը չի պարտադրում որևէ մեկին դրոշ տեղադրել. «Դա ցանկացած քաղաքացու իրավունքն է։ Բայց եթե քաղաքացին կայացրել է այդ որոշումը, պետք է բարի լինի հետագա խնամքի մասին մտածել։ Չի կարելի որևէ տեղ դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ նրա գոյության ու խնամքի մասին»:
Վարչապետը կարևորել է նաև գործող օրենքի 3-րդ հոդվածի պահանջի ապահովումը, որի համաձայն՝ ՀՀ դրոշը պետք է տեղադրված լինի նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց շենքերի վրա:
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
-
13:48
Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը. Պուտինը ՝ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 1,54 կմ/ժ