Կենսաթոշակառուները փետրվարին 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի տեմպը շարունակում է աճել. «Օրինակ փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թ. այս ցուցանիշը ըստ էության ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսի աճի տեմպը մենք շարունակում ենք պահպանել և նաև փետրվարի համար մենք այս առևտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք այդ առևտուրն իրականացնող կենսաթոշակառուներին։ Նաև պետք է արձանագրեմ հետևյալը, որ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն, եթե 2022 թ հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կար շուրջ 22հազար ակտիվ POS-տերմինալ, ապա այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է, ինչն իր հետ բերում է լրացուցիչ արդյունք, այդ թվում՝ ստվերի կրճատման»։
Անդրադառնալով անկանխիկ առևտրի ծավալներին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է. «2022թ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների վճարների ընդամենը 1,8 տոկոսն էր արվում անկանխիկ եղանակով, այս պահի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ։ Ընդհանուր վճարային քարտերով իրականացված անկանխիկ վճարումների հետ կապված մի թիվ նշեմ․ Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անկանխիկ վճարումները անցած տարվա ընթացքում կազմել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավելի է: Այսինքն՝ անկանխիկ գործառնությունները, որոնք իրականացվել են հայկական բանկերի կողմից թողարկված քարտերով, մոտավորապես 60 տոկոս աճել են»։
-
09:08
Երևանի ու Բաքվի միջև բաց երկխոսությունը կարևոր է առաջընթացի համար. ԱՄՆ պետքարտուղարություն
-
05:53
Վարչապետի աշխատանքային այցը Մոլդովայի Հանրապետություն ավարտվել է
-
22:01
Մոսկվայում հունիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ հանդիպումը
-
21:47
Կարծես թե Հայաստանն ու Ադրբեջանը դեմ չեն, որ սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցվեն 1975-ի քարտեզները. Փաշինյան
-
21:35
Հեռախոսազանգերի միջոցով փորձում են Արցախի քաղաքացիներից տեղեկություններ հավաքագրել․ Արցախի ԱԱԾ
-
20:54
Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք․ Փաշինյանի հարցազրույցը CNN primanews հեռուստաընկերությանը
-
20:23
Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը
-
20:10
Փաշինյան-Ալիև-Միշել հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսին՝ Բրյուսելում
-
19:32
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 14 հիվանդ
-
18:31
Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
-
18:22
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությանը
-
18:15
Մոլդովայում ընթանում է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը
-
16:52
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
-
16:10
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 ասիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:45
Վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
-
15:40
Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում՝ առկա մարտահրավերների քննարկման նպատակով
-
15:14
Ադրբեջանի ՊՆ-ն խեղաթյուրում է իրականությունը. Արցախի ՊՆ
-
14:27
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ
-
14:09
Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը
-
14:02
Ձեր հարուստ կառավարչական փորձը թույլ կտա հաղթահարել ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները. Լուկաշենկոն՝ Փաշինյանին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
12:29
Արհեստական բանականություն, կրճատվող աշխատատեղեր, բարձր գնաճ. սպասումներ համաշխարհային տնտեսությունում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
22:09
Միրզոյան-Բայրամով. ինտենսիվ բանակցություններ Վաշինգտոնում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 49%
Քամի՝ 1,03 կմ/ժ