Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման նպատակով: Ըստ հիմնավորման, կառավարության 2021 թ. համապատասխան որոշմամբ հաստատվել էր ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնության տրամադրման նոր կարգը, որը բացառում էր և հնարավորություն չէր տալիս ապրանքների ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվել մինչև կառավարության համապատասխան որոշման ընդունումը։ Հաշվի առնելով, որ նոր կարգով սահմանված դրույթները դժվարություններ էին առաջացնում ընկերությունների համար արտոնությունից օգտվելու, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրով նախատեսված ապրանքները ՀՀ են ներմուծվում ավելի շուտ քան ընդունվում է կառավարության համապատասխան որոշումը, հետևաբար, փոփոխություններ են կատարվել որոշման մեջ և նոր 2022 թ. հուլիսի 28-ի համապատասխան որոշման փոփոխություններով և գործող կարգավորումով տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն ունեն ապրանքների ներմուծել և օգտվել արտոնությունից մինչև կառավարության համապատասխան որոշման ընդունումը։ Գործադիրի այսօրվա որոշմամբ հնարավորություն կտրվի ամբողջացնել ՀՀ կառավարության 2022 թ. հուլիսի 28-ի որոշմամբ ընդունված հետադարձ ուժի դրույթը, կկանոնակարգի ներդրումային ծրագրերի ընթացքը և բարելավող նորմի կարգավորումները տարածել 2021 թ. ապրիլի 24-ից ծագած հարաբերությունների վրա: Այն է՝ կիրառել արտոնությունը նաև ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ այն ապրանքների վրա, որոնք ՀՀ են ներմուծվել ավելի շուտ քան համապատասխան որոշման ընդունումը, բայց ոչ ավելի շուտ քան ընկերությունների կողմից հայտ ներկայացնելը։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
