Ադրբեջանցիները Տեղ գյուղի մոտ 100 հա վարելահող են գրավել. Տեղի ավագանու անդամ (News.am)

Ադրբեջանական զինված ուժերը հենակետեր են դնում Տեղ գյուղի հողերում, Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանը՝ խոսելով ադրբեջանական զինված ուժերի Տեղ գյուղի ուղղությամբ առաջխաղացման մասին:
«Ես գիտեի մի 60 հա են գրավել, բայց ասում են՝ շատ է, մինչև Կոռնիձորի սահման առաջ են եկել, ասեցին, որ 60-ից շատ է, կարող է նույնիսկ 100 հա տարածքի մասին է խոսքը: Դրանք Տեղ գյուղի գյուղացիների սեփականաշնորհված վարելահողերն են, որ գյուղացիները վարել են, ցանել են»,- ասել է նա:
Ըստ Հովսեփյանի՝ հայկական կողմից որևէ դիմադրություն չի եղել ադրբեջանցիների առաջխաղացման ժամանակ. «Կարծես մի անտերություն է, ընդհանրապես ոչ մի դիմադրություն չի եղել: 2020 թվականին երբ Արավուսի ուղղությամբ 68 հա առաջ եկան, ես բանակցում էի, համոզել էի, որ հետ գնան, եկան նորից հետ տվեցին հողերը ու մենք էլի 68 հա դեռ այն ժամանակ Արավուս գյուղից կորցրեցինք: Իսկ հիմա ընդհանրապես չեն էլ բանակցում, որ հետ գնան ադրբեջանցիները»:
Ստեղծված իրավիճակում ավագանու անդամի խոսքով՝ միակ ելքը զինված ճանապարհով հետ մղելն է հակառակորդին. «Մեզ թող զինեն, մենք գիտենք՝ ոնց հետ կվերցնենք մեր հողերը, հետ կշպրտենք էդ շներին մեր տարածքից: Գյուղացիները շոկի մեջ են, իրենք իրենցից անտեղյակ են»:
Տեղ խոշորորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվել է մեկնաբանել Տեղ գյուղից մոտ 100 հա տարածքի կորուստը և հորդորել է դիմել ԱԱԾ-ին:
Տեղ համայնքի նախկին համայնքապետ Ներսես Շադունցն էլ NEWS.am-ի հետ զրույցում նույնպես հաստատել է լուրը՝ նշելով, որ ադրբեջանցիների գրաված հողերը Տեղ համայնքի բնակիչների ցանած վարելահողերն են. «Այժմ չեմ աշխատում, որպես բնակիչ այդ տեղեկությունը գիտեմ, մանրամասների չեմ տիրապետում: Գյուղում խուճապ չկա այս պահին: Մեր գյուղացիներին պատկանող վարելահողերն են եկել, գրավել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր Տեղ գյուղի մոտ որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:
-
21:26
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
-
19:29
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ
-
19:23
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
-
19:00
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
-
18:47
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
-
18:22
Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ
-
17:40
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
-
17:09
Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում
-
16:46
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
-
15:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
-
15:00
Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ
-
14:36
Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
-
14:30
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել
-
14:10
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
-
13:57
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
-
13:21
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ`առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
-
13:00
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
-
12:42
Լուկաշենկո. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 1,03 կմ/ժ