ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում այս տարի գրանցվել է 22.500 ցնցում

REUTERS

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության նախագահ Յունուս Սեզերը հայտնել է, որ փետրվարի 6-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժերից հետո ավելի քանի 22.500 ցնցում է արձանագրվել, փոխանցում է Ermenihaber-ը: 

Այս մասին նա ասել է Թուրքիայի գիտական և տեխնիկական ուսումնասիրությունների կենտրոնի (TÜBİTAK) կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ։

«1668-ին Անատոլիայի (Թուրքիայի արևելյան նահանգներ) հյուսիսում և 1939-ին Էրզինջանում (Երզնկա) տեղի ունեցած երկրաշարժերից հետո սա երրորդ ամենախոշոր երկրաշարժն էր։ 7․7 մագնիտուդով առաջին երկրաշարժը տևել է 65 վայրկյան, իսկ երկրորդ՝ 7․6 մագնիտուդով երկրաշարժը՝ 45 վայրկյան։ Մինչ այս պահը տեղի է ունեցել մոտ 22.500 ցնցում։ Այն հավասար է մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի միջին քանակին»,-ասել է Սեզերը։

Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Սեզերը նշել է, որ այս ընթացքում մոտ 610 հազար վրան է պատրաստվել, մոտ 800 հազար տուժած մարդ հարակից նահանգներ տեղափոխվելով բնակություն է հաստատել, իսկ մոտ 2․5 մլն-ն աղետի գոտի համարվող նահագներում է ապաստանել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: