ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը հղի է ապակայունացմամբ. ՀԱՊԿ

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում հղի է լուրջ ապակայունացմամբ: Այդ մասին ուրբաթ հայտարարել են ՀԱՊԿ քարտուղարությունում, գրում է ТАСС-ը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է հղի լինել լուրջ ապակայունացմամբ: Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված ռիսկերը մնում են արդիական»,- նշել է քարտուղարությունը:

«Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է երկար տարիների հակասությունների հետևանքով»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

Հինգշաբթի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ իր զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Լաչինի շրջանի բարձունքներն ու տարածքները, հաղորդում է Armradio.am։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    11.10.2024
       
    12.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: