ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց

Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց:

ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 2)

Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,  ժամը 8։00-ին

Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն Մայր Տաճարի բակում, ժամը 10:00-ին:

Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։

Դռնբացեքի կարգ Ս. Գայանե վանքում, ժամը 17։30

ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլ 4)

Երեկոյան ժամերգություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 6)

Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, ժամը 8:00-ին։

Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին։

Ոտնլվայի կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 16:00-ին։

Խավարման կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 7)

Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում, ժամը 12։00-ին։

Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։

ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 8)

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Ս. Գայանե վանքում, ժամը 17:30-ին։

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 9)

Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, ժամը 10:30-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: