ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ

Արցախի թեմակալ առաջնորդ Վրթանես Սրբազանն այսօր հյուրընկալել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին:

Արցախի թեմից հայտնում են, որ Սրբազան Հայրն ու պետնախարարը քննարկում են ունեցել երկրում տիրող իրավիճակի շուրջ` շոշափելով տարբեր ոլորտներ ընդգրկող հարցեր: Զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում է արվել Արցախում հոգևոր կյանքի ակտիվացման ու հավատքի ամրապնդման վրա:

Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել պետնախարարին` շրջափակման այս պայմաններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ ուղարկված հումանիտար բեռը Արցախ տեղափոխելու գործում աջակցության համար:

Հանդիպման ավարտին թեմակալ առաջնորդն իր հայրական օրհնությունն է բերել նորանշանակ պետնախարարին` ստանձնած նոր պարտականությունը արդյունավետ ու արժանապատվորեն իրականացնելու համար:


Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 2,57 կմ/ժ
21 C°
 
29°  17° 
11.06.2023
31°  20° 
12.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: