Կարծում եմ՝ Ռ. Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի առաջիկայում. պետնախարար

Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անբդրադառնալով ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը:
«Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներով տարածվել էր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման ընթացքում Ռուբեն Վարդանյանի այն հայտարարությունը, որում վերջինս մասնավորապես նշել էր՝ «կտրոնները չեն աշխատում», «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին»:
Այս առնչությամբ հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.
- Արցախի Հանրապետության կառավարությունը գործում է ճգնաժամային պայմաններում, Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակված լինելու և բնակչության կարիքները բացառապես հումանիտար բեռնափոխադրումների միջոցով կազմակերպելու պայմաններում յուրաքանչյուր օր իրականացվում է պլանավորում, սահմանվում են ներքին կարիքների առաջնահերթությունները, որի ընթացքում ղեկավարվում ենք ոչ թե զգացմունքայնությամբ կամ հանրությանը դուրեկան լինելու մղումներով, այլ իրավիճակի ու օբյեկտիվ անհրաժեշտության համակողմանի գնահատմամբ: Կարծում եմ՝ եթե մոտեցումները նախկինում լինեին նույնպիսին, ապա այսօր մենք ծանրաբեռնված չէինք լինի այնպիսի կարիքներով, որպիսիք հիմա ապահովում ենք: Բարեբախտաբար արցախյան հասարակությունը ըմբռնումով է մոտեցել կառավարության այս քաղաքականությանը, որի պատճառների մասին խոսվել էր նաև հրապարակայնորեն:
Հարկ եմ համարում նաև շեշտել, որ բացի պարենային ապրանքների ներկրումից, կառավարությունը փորձ է արել աջակցել նաև միմյանց հետ կապակցված տնտեսության մի շարք օղակների, որի շնորհիվ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ շարունակել են պահպանել իրենց գործունեությունն ու բազմաթիվ աշխատողների, նույնիսկ հարկեր վճարել:
Ինչ վերաբերում է կտրոններին, ապա դրանց չօգտագործված մասի կիրառման ժամկետը երկարացվել էր, իսկ առաջիկայում տրամադրվելու են նորերը: Խնդիրն այն է, որ պետք է ոչ միայն կտրոններ բաժանել, այլև ապահովել դրանցով նախատեսված ապրանքների պատշաճ մատակարարումը, այնինչ իմ պաշտոնավարման առաջին օրվանից կառավարությունը ստիպված է եղել պարենի ներկրմանը զուգահեռ ներկրել առաջնահերթորեն մեծածավալ սերմացուներ՝ գարնանացանի սեզոնը բաց չթողնելու և երկարաժամկետ պարենային անվտանգության հարցը լուծելու նպատակով: Իմ կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը ստանձնելու օրվանից ես անձամբ եմ ներգրավվել ապրանքների մանրածախ վաճառքի գները կարգավորելու գործին, ի տարբերություն այն կարգավորելու շուրջ հնչած ամենատարբեր ու խայտաբղետ լուծումների, ընտրել եմ բացառապես իրավական ճանապարհը և իմ անմիջական մասնակցությամբ նվազագույնի հասցրել գնաճի պատճառ հանդիսացող երևույթները, կիրառելով այնպիսի մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք շատերի համար անհնար էին թվում:
Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր: Նման պարագայում համոզված եմ, որ Ռուբեն Վարդանյանը կա՛մ դրանք արդեն ներկայացրել է Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, կա՛մ կներկայացնի առաջիկա օրերին»,- գրել է նա:
-
09:00
Հայ պատանիները նվաճել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ
-
21:26
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊՆ
-
19:29
Հայաստանը գործադրում է ամեն ջանք «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղությունների զարգացումը խրախուսելու համար. վարչապետ
-
19:23
Կցանկանայի մասնակցել աշխարհի գավաթին, բայց որպես հայ ինձ ապահով չեմ զգա Բաքու մեկնել․ Լևոն Արոնյան
-
19:00
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
-
18:47
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
-
18:22
Եվրագոտին մտել է ռեցեսիայի փուլ
-
17:40
Ադրբեջանը փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ անդամ երկրների նիստում
-
17:09
Արդարադատության միջազգային դատարանը շուտով կներկայացնի իր որոշումը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ․ Եղիշե Կիրակոսյան
-
17:03
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:47
Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում
-
16:46
Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները
-
15:49
Հայ-ադրբեջանական պետական սահմանին ծագած հարցերի շուրջ համակարգում է իրականացվում. Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար
-
15:00
Հայաստանը կարևորում է ՄԹ հետ ապակենտրոնացված համագործակցությունը. ՀՀ ԱԺ նախագահ
-
14:36
Հայաստանի Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մեկնել են Բաքու
-
14:30
ՊՆ-ն մրցույթ է հայտարարում. ծրագրավորում, ցանցային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն մասնագիտություններով զորակոչիկները կարող են դիմել
-
14:10
Թուրքիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը
-
13:57
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
-
13:21
Հայաստանն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ`առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
-
13:00
Արցախի նախագահն ընդունել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի անդամներին
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
09:09
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 3,09 կմ/ժ