ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ասորիներին՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունն ու պատմամշակութային առնչությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:

Դարեր շարունակ ապրելով կողք կողքի՝ մենք նույն սրտացավությամբ սատարել ենք միմյանց բոլոր փորձությունների և դժվարությունների ժամանակ: Հայաստանում ասորիներն օգտվում են ազգային ինքնության, մշակույթի և լեզվի պահպանման բոլոր իրավունքներից և ազատություններից:

Մաղթում եմ, որ բնության զարթոնքը խորհրդանշող այս լուսավոր տոնը Հայաստանի ասորական համայնքի և աշխարհասփյուռ ասորիների համար հարատև խաղաղության, երջանկության և նորանոր ձեռքբերումների սկիզբ դառնա»:  


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 0,51 կմ/ժ
21 C°
 
29°  17° 
10.06.2023
29°  18° 
11.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: