ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում բացվեց Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը

Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունը (նստավայրը՝ Մոսկվա) կազմակերպել էր ընդունելություն՝ Երևանում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության գրասենյակի բացման և Դոմինիկյան Հանրապետության Անկախության 179-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Դոմինիկյան Հանրապետության դեսպան Հանս Դաննենբերգ Կաստեյանոսը: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանի և Դոմինիկյան Հանրապետության միջև հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, և դիվանագիտական ներկայացուցչության բացումը դրա լավագույն ապացույցն է:

Դոմինիկյան Հանրապետության դեսպան Հանս Դաննենբերգ Կաստեյանոսն էլ իր հերթին հավելեց, որ դոմինիկյան կողմը շահագրգիռ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և իր երախտագիտությունը հայտնեց հայկական կողմին՝ Երևանում Դոմինիկյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացման ողջ գործընթացի ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, Հայաստանի կրթական,  գործարար, զբոսաշրջային շրջանակների ներկայացուցիչներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    18 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    19°  11° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: