ՌԴ-ն չեղյալ Է հայտարարել ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակների մասին համաձայնագրերը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է ԱՊՀ երկրների զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիրը և ԱՊՀ երկրների Սահմանապահ զորքերի զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգի մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու օրենքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը հրապարակվել է այսօր։ Համաձայնագրերն ստորագրվել էին 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։ Ինչպես պարզաբանվում է Դաշնային խորհրդի կայքում զետեղված անոտացիայում, այդ փաստաթղթերի հիմնական խնդիրն էր նախկին ԽՍՀՄ զինծառայողների կենսաթոշակային իրավունքների ապահովումը: Համաձայնանագրերը հիմնված էին տարածքային սկզբունքի վրա. եթե թոշակառուն մշտական բնակության էր տեղափոխվում այլ պետություն, նրան նշանակվում էր կենսաթոշակ՝ բնակության պետության օրենսդրությամբ։
«Հաշվի առնելով, որ ԱՊՀ-ում ձևավորվել է կենսաթոշակային նոր օրենսդրություն, երկրները կենսաթոշակային ապահովման պետական համակարգից անցել են վճարվող ապահովագրական մուծումների հիման վրա պարտադիր կենսաթոշակային ապահովագրության ձևավորման՝ առաջարկվում է չեղյալ հայտարարել հիշյալ համաձայնագրերը, որոնք կորցրել են իրենց արդիականությունը», - ասված է անոտացիայում։
Նշվում է, որ համաձայնագրերի չեղյալ հայտարարումը չի ազդի զինվորական թոշակառուների կենսաթոշակային իրավունքների վրա. նրանք, ում արդեն նշանակվել են կենսաթոշակներ, կշարունակեն դրանք ստանալ նույն կարգով, ինչպես նախկինում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են ԱՊՀ այլ երկրներ, կենսաթոշակների վճարումը կիրականացվի ՌԴ սահմաններից դուրս մշտական բնակության են մեկնող անձանց ապահովագրական կենսաթոշակի վճարման կարգի համաձայն:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ