ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զախարովա. Թրամփի մեղադրանքը խոսում է լիբերալիզմի ճգնաժամի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքը վկայում է լիբերալ գաղափարախոսության ճգնաժամի մասին, Sputnik ռադիոյի իր հեղինակային հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա էլ հենց կոչվում է լիբերալիզմի ճգնաժամ։ Սա՝ այն ժամանակ, երբ համակարգը, որը հայտարարվել է որպես բացարձակ ազատ, որտեղ չկա որեւէ բան, որը կզսպեր մարդկային պոռթկումների, կրքերի արտահայտումը որեւէ կերպ - եւ սա բարձրացվել է պաշտամունքի մակարդակի... ավարտում է ինքն իրեն խժռելով կամ ինքն իրեն մերժելով»,- ասել է Զախարովան։

«Ժողովրդավարությունը իրավական մեթոդով օրենքը փոխելու համակարգ է, ոչ թե հեղափոխական կամ երկար էվոլյուցիոն ճանապարհով, այլ կարճ ճանապարհով՝ այն ուժերի կողմից իշխանության գալով, որոնք ցանկանում են փոխել օրենքը և ստանում են իշխանություն։ Այսինքն՝ օրենքն անընդհատ փոխվում է, և պարզվում է, որ ոչ թե օրենքն է գերիշխում, ոչ թե օրենքը սահմանում է թույլատրելիի և անօրինականի սահմանները, այլ նրանք, ովքեր ձևավորում են ընկալումը, հասարակական տրամադրությունների այս կամ այն ուղղությունը, հենց նրանք են թելադրում նորմը օրենքին: Այնինչ դա պետք է լինի ճիշտ հակառակը: Այս ամենը բերում է գլոբալ հակասության... Այնուհետև սկսվում է «արգելել ամեն ինչ» կոճակի սեղմումը»,- ասել է Մարիա Զախարովան։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    10.10.2024
       
    11.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: