ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին. խորհրդակցություններ Հայաստանի և Դանիայի ԱԳՆ-ների միջև

Ապրիլի 5-ին Կոպենհագենում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, դանիականը՝ ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդերս Թանգ Ֆրիբորգը:

ԱԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-դանիական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծել բարձրաստիճան քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկմանը և Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացներին։

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Կարևորվել է նաև բազմակողմ հարթակներում շարունակական համագործակցությունը:

ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ նշել է, որ Ադրբեջանի քայլերը միտված են խաթարելու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում Արա Մարգարյանը կարևորել է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացումը և ընդգծել Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: