ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա. Նիկոլ Փաշինյան

Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Aysor.am։

«Նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ու 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։ Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը ԵՄ-ի կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 թվականի սահմանագիծը, խոսքը հայկական ու ադրբեջանական ԽՍՀ միջև գոյություն ունեցած վարչական  սահմանագծի մասին է, որը 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Ալմաթայի հռչակագրով վերածվել է պետական սահմանի։ ԵՄ հայտարարության մեջ ընդգծվել է՝ այդ սահմանագիծը պետք է հարգվի», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե հայտարարությունում ընդգծվում է սահմանագծից երկու կողմերի զինված ուժերի հետքաշումը ապահով հեռավորության վրա՝ որպես իրադրության կայունության հուսալի երաշխիք։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման միջոցի Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով։ Մենք  այս մասով մեր պատրաստակամությունը հայտնել ենք 2021 թվականից ու նման գործողությունը բխում է Պրահայի ու  Սոչիի պայմանավորվածությունների տրամաբանությունց։ Նման լուծմանը խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը. Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու իր գործելակերպը։ Այդպես է գերիների ազատ արձակման հարցում, այդպես է հրադադարի ռեժիմի պահպանման ու ուժ  կամ ուժի սպառնալիքի չկիրառման հարցում, որի շուրջ գրավոր համաձայնությունը ձեռք է բերվել 2022-ի հոկտեմբերին Սոչիում։ Այդպես է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցում», - ընդգծեց Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: