Մինսկի խմբի «մահվան» մասին լուրերը մի փոքր չափազանցված են. Միրզոյան
Հակառակ Ադրբեջանի պնդումներին` ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն ունի, այլ հարց է, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով համանախագահության գործունեությունը այս պահին սառեցված է։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
«Մենք չեն կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ իրենք իրենց ներսում երբեմն հակասություններ ունեն, կարող ենք հիշել Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր որ միջանցքը փակ չէ, հետո զուգահեռաբար ասում էր, որ արգելափակված է քաղաքացիական ակտիվիստներով։ Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական հայտարարություններով, ապա կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք», - ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով ՝ Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբը գոյություն չունի, այլ նաև Լեռնային Ղարաբաղ ու ԼՂ հակամարտություն գոյություն չունի, բայց փաստն այլ է։
«Այս ձևաչափը դեռևս անելիքներ ունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծման գործում»,- շեշտեց Միրզոյանը։
Նա հիշեցրեց Մարկ Տվենի հայտնի տողերը` այդ մասին խոսակցությունները մի փոքր չափազանցված են։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
23.12.2024
0° 0°
24.12.2024
Հարցում