ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ազատ ոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 12:4 հաշվով առավելության է հասել Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ: Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափկչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանը: ԵԱ-ի ½ եզրափակչում Ավագյանը գոտեմարտել է Հունաստանի ներկայացուցչի հետ և 10-12 հաշվով ցավալի պարտություն է կրել: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով հաղթանակի է հասել բուլղարացի Միխայիլ Գեորգևի նկատմամբ, քառորդ եզրափակչում արդեն Ավագյանը 5:1 հաշվով առավելության է հասել Ռումինիան ներկայացնող Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Այսպիսով, Ավագյանը կպայքարի ԵԱ-ի բրոնզե մեդալի համար:

Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մանվել Խնձրցյանը որակավորման փուլում 5:8 հաշվով զիջել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 1:2 հաշվով պարտվել է մոլդովացի ըմբիշին, իսկ 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/8 եզրափակչում 0:8 հաշվով զիջել է գերմանացի Էրիկ Սվեն Թայլեին:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաև Արսեն Հարությունյանը (61 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Մուշեղ Մկրտչյանը (86 կգ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: