ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն այցելել է ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում և ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ Կոմիտեի փոխգործակցության կարևորությունը կառույցի կարողությունների զարգացման առումով։

Արգիշտի Քյարամյանն արժևորել է ԵԽ երևանյան գրասենյակի աջակցությամբ մի շարք ուղղություններով, մասնավորապես գենդերային հավասարության, ինչպես նաև ընտանեկան բռնության և այլ հանցատեսակների դեմ պայքարի ոլորտներում ՀՀ ՔԿ հարյուրավոր քննիչների վերապատրաստումները։ Առանձնահատուկ ընդգծվել է ԵԽ-ի  հետ գործակցության արդյունքում խորհրդատվական, իրավական, տեխնիկական աջակցության օժանդակ գործիք հանդիսացող ազգային 24/7 կոնտակտային կետի ստեղծումը ՀՀ քննչական կոմիտեում, որը մեծացնում է հատկապես կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեմ պայքարում ՀՀ ՔԿ միջազգային համագործակցության հնարավորությունները։

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը ևս գոհունակություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցության արդյունավետության կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ ԵԽ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերվող ինստիտուցիոնալ և գործառնական աջակցությունը՝ ըստ հայկական կողմի կարիքների։ Տիկին Շմիդտը ներկայացրել է գրասենյակի կողմից իրականացվող և պլանավորվող ծրագրերի ընդհանուր շրջանակը՝ հույս հայտնելով, որ ՀՀ ՔԿ-ն կշարունակի իր ներգրավվածությունը դրանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարվա հուլիսից ուժի մեջ մտած ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերում ներդրված մարդու իրավունքների պաշտպանության նոր կառուցակարգերը, դրանց կիրառման պրակտիկան։ Անդրադարձ է կատարվել կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, կապիտալի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի և հանրային բարձր վտանգավորություն ունեցող այլ հանցագործությունների դեմ պայքարում քննիչների առավել թիրախային վերապատրաստումների ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ Կոմիտեն պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ներգրավվելու զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նոր ծրագրերում, որոնք կնպաստեն ՀՀ զինված ուժերում իրավունքների պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՔԿ և ԵԽ երևանյան գրասենյակի միջև առաջիկա համագործակցության շրջանակները, առավել դետալային խնդիրները քննարկել աշխատանքային ձևաչափերով։    


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: