ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ից Հայաստանին մեղադրանք է առաջադրվել երկակի նշանակության արգելված ապրանքների՝ չիպերի վերաարտահանման համար

«Ուկրաինայում սկսված պատերազմից հետո Ռուսաստանը Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ սկսեց մի շարք ռազմական ապրանքներ ներմուծել՝ շրջանցելով պատժամիջոցները»,- գրել է The New York Times (NYT) թերթը նախօրեին՝ ապրիլի 18-ին հրապարակված հոդվածում, որին անդրադարձել է eadaily.com-ը։

Ամերիկյան ամենաազդեցիկ պարբերականներից մեկը անդրադարձել է մարտի 24-ին ԱՄՆ առևտրի նախարարության աշխատակիցների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունների ընթացքում ներկայացված նյութերին։ Նրանց տվյալներով՝ 2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, ԱՄՆ-ից չիպերի և պրոցեսորների ներմուծումը Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 515 %-ով։ ԵՄ երկրներից Անդրկովկասյան Հանրապետություն նույն ապրանքների ներմուծման ծավալների աճը վերջին մեկ տարում համեմատաբար ավելի համեստ է եղել, սակայն, ի վերջո, ըստ ամերիկյան կողմի, որին մեջբերում է NYT-ը, այն կազմել է 212% (2021 թ.-ի համեմատ):

«Հայաստան ներմուծված չիպերի և պրոցեսորների 97 %-ն այնուհետ վերաարտահանվել Ռուսաստան»,-պնդում է թերթը՝ ընդգծելով, որ «ներմուծվող սարքավորումները կարևոր նշանակություն ունեն ռուսական ռազմական արդյունաբերության, մասնավորապես՝ հրթիռների արտադրության համար»։

«Լայնածավալ պատժամիջոցները, որոնք Միացյալ Նահանգները սահմանել է 38 այլ երկրների կառավարությունների հետ գործընկերությամբ, «լուրջ վնաս են հասցրել Ռուսաստանի ռազմական հնարավորություններին և մեծացրել է նրա ծախսերը իրեն անհրաժեշտ մասերի ձեռքբերման վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից Ռուսաստանին չիպերի ուղղակի վաճառքը զրոյի է հասել: ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանն արդեն վատնել է իր գերճշգրիտ սպառազինությունների մեծ մասը և ստիպված է եղել դրանք փոխարինել ավելի ցածր որակի կամ կեղծ մասերով, որոնք ավելի պակաս ճշգրիտ են դարձնում իր զենքերը: Սակայն առևտրի տվյալները ցույց են տալիս, որ այլ երկրներ միջամտել են՝ Ռուսաստանին անհրաժեշտ բաղադրիչների մի մասը տրամադրելու համար: Ուկրաինա ներխուժելուց անմիջապես հետո (մատակարարման ծավալների) կտրուկ անկումից հետո չիպսերի ներմուծումը Ռուսաստան նորից սկսեց աճել, հատկապես Չինաստանից», -նշում են հրապարակման հեղինակները, փոխանցում է Panorama.am-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: