ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում. Գարեգին Բ

Tert.am

Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է, և այս առումով հստակ է մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը: NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ իրականացվել են և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն և խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր բարվոք կարգավորումը»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում, կաթողիկոսն ասաց. «Մենք չենք կարծում, որ նման հայտարարությունները տեղին են և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար: Պետք է չշտապել, ընդհակառակը, պետք է ամեն կերպ պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման, անկախ ապրելու աստվածաշնորհ իրավունքը»:

Հարցին, թե Դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ Արցախը կարող է չլինել Ադրբեջանի կազմում, Գարեգին Բ-ն պատասխանեց. «Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի հայաթափում Արցախի մեր ժողովրդի: Մենք ամեն ջանք պետք է ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերի և օրենքների շրջագծում ապահովել Արցախի մեր ժողովրդի անկախ ապրելու իր իրավունքը»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե՞ս կհակազդի Եկեղեցին եթե իշխանությունը որոշի գնալ խաղաղության պայմանագրի կնքման, որով Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում, նա արձագանքեց, որ հայ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ. «Խաղաղության պայմանագրի հոդվածներին, կետերին մենք ծանոթ չենք և այդ առնչությամբ կարծիք չենք կարող հայտնել: Բայց մեզ համար կասկածից վեր է, որ մեր ժողովուրդը ի գին ամեն զոհողության պաշտպանելու է Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: